Նորություններ
ՎերադառնալԱՄՆ դեսպանության հյուպատոսության բաժնի այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր
2019թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնի անձնակազմը ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Էլիզաբեթ Քուզիի գլխավորությամբ:
Հյուրերին ջերմորեն դիմավորեց կրթահամալիրի ղեկավար կազմը: Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ողջունելով պատվիրակությանը, շնորհակալություն հայտնեց ոստիկանության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, ապա համառոտ ներկայացրեց կրթահամալիրի կառուցվածքն ու գործառույթները՝ առաջարկելով շրջայց կատարել ուսումնական հաստատության տարածքով:
Հյուրերն այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետ, ուսումնական կենտրոն, որտեղ ստորաբաժանումների ղեկավարներն ու ծառայողները ներկայացրին իրականացվող ուսումնական ծրագրերը, մասնագիտացված լսարանները: Հյուրերին հնարավորություն տրվեց իրենց ուժերը փորձել էլեկտրոնային հրաձագարանում, որից հետո նրանք եղան նաև կրթահամալիրի մարզադահլիճներում: Այնուհետև հյուրերը ծանոթացան կրթահամալիրի ակադեմիայում և քոլեջում իրականացվող կրթական ծրագրերին, իսկ նիստերի դահլիճում ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Էլիզաբեթ Քուզին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու նշեց, որ ոստիկանության դերը շատ կարևոր է քաղաքացիների ապահովության ու բարեկեցության համար: Նա նաև ասաց, որ հաճելիորեն տպավորված է կրթահամալիրի կատարած աշխատանքով:
Հանդիպման ավարտին կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը հյուրերին ներկայացրեց կրթահամալիրի կողմից տպագրված «Օրենքի պատվար» գիտամեթոդական եռալեզու ամսագիրը՝ դրա երկու օրինակներից նվիրելով ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսին:
Պարոն Մուշեղ Բաբայանը նաև հույս հայտնեց, որ նմանատիպ շփումները կկրեն շարունակական բնույթ: