«Օրինականության ապահովման հիմնախնդիրները ոստիկանությունում» թեմայով գիտական խմբակ
2020 թվականի մարտի 12-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2019-2020 ուստարվա չորրորդ նիստը:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա. Մարգարյանը, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Ա. Ադամյանը և գիտական աշխատանքների բաժնի ներկայացուցիչը:
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Օրինականության ապահովման հիմնախնդիրները ոստիկանությունում:
Նշված թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության գնդապետ Վ. Գրիգորյանը, ով մեկնաբանեց օրինականության հասկացությունը և ներկայացրեց ոստիկանությունում օրինականության ապահովման գործընթացի առանձնահատկությունները:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զեկուցողին ուղղեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: