Նորություններ

Վերադառնալ
13.09.2019

ԵԱՀԿ փորձագետի այցը կրթահամալիր

ԵԱՀԿ փորձագետի այցը կրթահամալիր

2019թ․ սեպտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր ժամանել ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորդբերգը։

Հյուրին դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը` ի դեմս կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի։

Հանդիպմանը մասնակցում էին նաև կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը ու ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գևորգյանը։

Հանդիպման սկզբում կրթահամալիրի պետը, ողջունելով հյուրին, ներկայացրեց կրթահամալիրի առանձնահատկությունները, ուսումնական գործընթացներն ու կառուցվածքը։

ԵԱՀԿ համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորդբերգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձավ անցած տարվա իր այցելությանը, որի ընթացքում նա առաջարկել էր համայնքային ոստիկանության կրթությանն ուղղված՝  «ՀՀ ոստիկանության և   հասարակության գործընկերության ամրապնդում» ծրագիրը, որի շրջանակներում կրթահամալիրի մասով նույնպես կան առաջարկներ։ Խորհրդականը նշեց, որ այս տարի այն արդեն հաստատվել է։

Այնուհետև խորհրդականը ներկայացրեց ծրագրով նախատեսված՝ համայնքային ոստիկանության ու հասարակության գործընկերությանն առնչվող միջոցառումների բովանդակությունն ու իրականացնելու հնարավոր տարբերակները։

Ամփոփելով քննարկումը՝ կրթահամալիրի պետը թվարկված նախաձեռնություններից ընդգծեց այն միջոցառումները, որոնք ուղղակիորեն կապ ունեն կրթահամալիրի գործունեության հետ և օժանդակելու  ու  իրագործելու իր պատրաստակամությունը հայտնեց։ 

ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների ստորաբաժանման ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի համայնքային ոստիկանության գծով խորհրդական Մոնա Նորդբերգը շնորհակալություն հայտնեց պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ երկուստեք շփումները կկրեն շարունակական բնույթ։