Մեկնարկել է պարեկային ծառայության դասընթացավարների ընտրության գործընթացը
Հուլիսի 29-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում նոր կազմավորվող պարեկային ծառայության դասընթացավարների ընտրության հանձնաժողովի անդրանիկ նիստն էր: Նիստը բացեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․եսայանը՝ կրկին շեշտելով, որ նոր կազմավորվող պարեկային ծառայությունը նոր ոստիկանության կայացման առաջին քայլն է, որի հաջողության հիմնաքարերից է լինելու ճիշտ ընտրված դասավանդող անձնակազմը։ Կրթահամալիրի պետ ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանն էլ իր խոսքում հաջողություն մաղթեց մրցույթի մասնակիցներին՝ նշելով, որ ամենակարևորն արժանապատիվ և օրինապաշտ ոստիկան կերտելն է։ Մրցույթի անաչառությունն ու օբյեկտիվությունն ապահովելու համար ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմավորվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման դասընթացավարների մրցույթի հարցազրույցի հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայան (հանձնաժողովի նախագահ), ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, ինքը և անձնակազմի հետ տարվող մասնագիտական աշխատանքների կառավարման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Չարենց, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Տիգրան Գրիգորյան, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության դատաիրավական բարեփոխումների ծրագրի ղեկավար Իրինա Մովսիսյան, Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի պատասխանատու Կարինե Քեշաբյան, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի Ժողովրդավարական կառավարման թիմի ղեկավար Ալլա Բակունց, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյան, Կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյան, Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սուքիասյան։
Նոր կազմավորվող պարեկային ծառայության դասավանդման համար հայտ էին ներկայացրել 153 դասախոս՝ 3 առարկայի 22 մոդուլի դասավանդման համար։ Դասընթացավարների ընտրության գործընթացը դեռևս սկզբնափուլում է և շարունակվելու է առաջիկա օրերին։