Վերադառնալ
27.04.2022

Կայացավ Կրթահամալիրի գիտական խորհրդի չորրորդ նիստը

Կայացավ Կրթահամալիրի գիտական խորհրդի չորրորդ նիստը

  Ապրիլի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2022 թվականի 4-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պայմանագրային հիմունքներով դասախոսների վարձատրության չափերը սահմանելու մասին» ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումն ուժը կորցրած ճանաչել: Նշված իրավահարաբերություններն այսուհետ կարգավորվելու են Կրթահամալիրի պետի հրամանով սահմանված կարգով, որի արդյունքում պայմանագրային հիմունքներով դասախոսները կվարձատրվեն ավելի բարձր:

  Գիտական խորհուրդը հաստատեց իրավագիտության մագիստրոսի կրթական ծրագրի մասնագիրը, քոլեջի ուսումնական և «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Պարեկ» որակավորման ուսումնական պլանները:

  Ընթացիկ հարցերի քննարկման արդյունքում որոշվեց միջնորդությամբ դիմել ՀՀ ոստիկանության պետին՝ Կրթահամալիրի նախկին սովորող Արմեն Լևոնի Շահբազյանին ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի 2021-2022 ուստարվա 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում վերականգնելու համար: Որոշվեց նաև տպագրության երաշխավորել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ի.գ.թ., ոստիկանության մայոր Գ. Խուդոյանի «Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրավական հիմնախնդիրները» մենագրությունը և ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի ավագ դասախոս, հ.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Ն. Նազարյանի «Հոգեբանություն (իրավապահ մարմինների աշխատակիցների համար)» ուսումնական ձեռնարկը: