Նորություններ

Վերադառնալ
13.11.2017

Փորձի փոխանակում Մեծ Բրիտանիայի փորձագետների կողմից

Փորձի փոխանակում Մեծ Բրիտանիայի փորձագետների կողմից

Սույն թվականի նոյեմբերի 13-ից 16-ը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի աջակցությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվում են սեմինարներ «Մարդկային ռեսուրների կառավարում» և «Ընտանեկան բռնության դեմ պայքար» թեմաներով, որին մասնակցում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։  

Սեմինարների մասնակիցներին ողջունեցին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը,  Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուրին և ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը։  Հովհ. Վարյանը կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը և հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները առավել արդյունավետ կդարձնեն ամենօրյա ծառայությունը։

Սեմինարները վարում են Լոնդոնի Մետրոպոլիտեն համասարանի դասախոսներ դոկտոր Թիմ Փարսոնսը և դոկտոր Դեյվիդ Քլարկը։