Կրթահամալիրի հավաքական թիմը փայլուն հաղթանակ գրանցեց
«Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց արագ շախմատի ոստիկանության առաջնությունը, որը կայացավ ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական 18 թիմերը։
Թիմային պայքարում հաղթող ճանաչվեց ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը հետևյալ կազմով՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ազատ Բաբախանյան, քոլեջի, ՄՖՊ ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության գնդապետ Ալբիկ Մինասյան, քոլեջի հասարակական առարկաների և հոգեբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյան, Կրթահամալիրի թիմի ներկայացուցիչ՝ քոլեջի, ՄՖՊ ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Պողոսյան:
Երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և շտաբի հավաքական թիմերը։
Անհատական պայքարում լավագույնն էր ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը։ Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով, հուշանվերներով և դրամական պարգևներով։ Մրցանակները հանձնեցին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամ Արտակ Մանուկյանն ու ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։