Վերադառնալ
12.04.2022

ՖՈԿՈՒՍ ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՖՈԿՈՒՍ ԽՄԲԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

        Մարտի 12-ին տեղի ունեցավ ուսանողների հետ հանդիպում ֆոկուս խմբային քննարկման ձևաչափով։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի ուսանողների հետ կրթության որակի ապահովման բաժանմունքի աշխատակիցները քննարկեցին սովորողների գիտելիքների գնահատման համակարգի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր:

Կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Տ. Խաչատրյանը սովորողներին ներկայացրեց ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական հիմքերը կրեդիտային համակարգով ուսուցման պայմաններում՝ առանձնակի կարևորելով Կրթահամալիրում գնահատման բազմագործոն համակարգի ներդրումն ու պարբերական վերանայման անհրաժեշտությունը: Տ. Խաչատրյանը հավելեց, որ Կրթահամալիրում աշխատանքներ են իրականացվում գործող գնահատման համակարգը բարելավելու ուղղությամբ, որի համար կարևորվում է նաև սովորողի կարծիքը:  

 Կրթության որակի ապահովման բաժանմունքի առաջատար մասնագետ Ա. Գևորգյանը ներկայացրեց ՀՀ մի շարք բուհերում գործող գնահատման բազմագործոն համակարգերի վերաբերյալ ամփոփ տվյալներ: Ներկայացվեց նաև միջազգային փորձը՝ հատկապես ԵԿԲՏ-ում գործող մի քանի բուհերի օրինակներ:

Սովորողների կողմից հնչեցին տարբեր հարցեր և կարծիքներ, որոնց մի մասը կօգտագործվեն նաև գնահատման համակարգում փոփոխություններ իրականացնելու համար:

Ա. Գևորգյանը հավելեց, որ ակադեմիայի ղեկավարությունը և դասախոսական անձնակազմն ակտիվ աշխատանքներ են տանում սովորողի գնահատման համակարգի բարելավման նախագծի ուղղությամբ, որն առաջիկայում կունենա ամփոփ տեսք և քննարկման համար կներկայացվի Կրթահամալիրի ստորաբաժանումներին: Ֆոկուս խմբային քննարկման արդյունքները կօգնեն բարելավելու Կրթահամալիրում գործող գնահատման համակարգը։