Ավարտվեց ուսումնական կենտրոնի 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ հոսքի դիմորդների ընդունելությունը
2019թ. դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ կրթահամալիրի ուսումնական կենտրոնի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ հոսքի դիմորդների և ընդունող հանձնաժողովի հանդիպումը։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին, ծանոթացրեց ընդունելության ստուգումների կարգին ու պայմաններին։ Հանդիպման ավարտին հանձնվեցին ստուգման թերթիկները։
Դեկտեմբերի 23-ից 25-ը կրթահամալիրում անցկացվեցին ուսումնական կենտրոնի ընդունելության ստուգումները։ Դիմորդներն անցան մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում` համակարգչի միջոցով) և հանձնեցին ֆիզիկական պատրաստականության նորմատիվները։ Ընդունելության ստուգումներին մասնակցեց 39 դիմորդ։ Թեստավորման արդյունքներն ամփոփելուց հետո նրանցից 34-ը հնարավորություն ստացավ մասնակցելու ֆիզիկական պատրաստականության ստուգումներին, ինչի արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն ընդունվեց 23 դիմորդ: