Նորություններ
ՎերադառնալԱզգային մշակույթների օր Վոլգոգրադում
Ազգային մշակույթների օրվա շրջանակներում ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայում սույն թվականի դեկտեմբերի 8-ին անցկացվեց «Հանդուրժողականությունը որպես ազգամիջյան և միջդավանական փոխգործակցության և մշակույթների մերձեցման գործոն» թեմայով կլոր սեղան, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը։ Նա ներկայացրեց «Կրոնի ազատությունը և ազգային ու էթնիկ յուրահատկության պահպանման իրավունքը ՀՀ-ում» թեմայով զեկույցը։ Կազմակերպվեցին նաև մի շարք այլ միջոցառումներ, այդ թվում՝ «Երկրամաս, պետություն, հայրենիք…» թեմայով վիկտորինա, «ՌԴ հանրապետությունների, հեռավոր և մերձավոր արտասահմանի երկրների ներկայացում» լուսանկարչական ցուցահանդես, այցելություն միջազգային ընկերության ակումբ և ցուցադրություն ազգային տարազներով։
Այցի ընթացքում ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը հանդիպեց ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայի ղեկավարության հետ և միասին քննարկեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հետ համատեղ իրականացվելիք ծրագրերը։ Նա եղավ Վոլգոգրադի ակադեմիայի ՕՀԳ, կրիմինալիստիկայի, քրեական դատավարության և լեզուներ ամբիոններում և հանդիպեց ամբիոնների պետերի և դասախոսական կազմի հետ։ Տ. Եսայանը եղավ նաև ընդհանուր գրադարանում, որտեղ ուսումնասիրության արդյունքում ընտրեց անհրաժեշտ գրականություն, որը ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիան նվիրաբերեց կրթահամալիրին։