Նորություններ
ՎերադառնալԳրքերի նվիրաբերման արարողություն
![Գրքերի նվիրաբերման արարողություն Գրքերի նվիրաբերման արարողություն](/resources/policeacademy/img/news/big/1433246886-0588.jpeg)
2015 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ընթերցասրահում տեղի ունեցավ գրքերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման առաջին կուրսի սովորող Արտուշ Առաքելյանը իր անձնական գրադարանից 120 գիրք նվիրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գրադարանին:
Արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև սովորողներ: Արտուշ Առաքելյանն իր խոսքում նշեց, որ ոստիկանության կրթահամալիրն իր համար դարձել է հարազատ ուսումնական հաստատություն, և իր անձնական գրադարանից գրքեր նվիրաբերելով` նա ցանկանում է իր երախտագիտությունը հայտնել տրվող որակյալ կրթության և ցուցաբերած հոգատարության համար: Ավարտական խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը` նշելով, որ կրթահամալիրի սովորողի կողմից գրքերի նվիրաբերումը արժանի է խրախուսման և Արտուշ Առաքելյանին պարգևատրեց կրթահամալիրի շնորհակալագրով:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր