ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջ

 

 

ՀՀ  ՆԳՆ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

ՀՀ  ՆԳՆ  ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ

ՔՈԼԵՋԻ 2024/2025 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

 

1. ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի քոլեջը /այսուհետ՝ Քոլեջ/ իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա ուսուցման ձևով ուսուցում: Ուսման տևողությունը 2 տարի է: Շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայություններում` տեսուչի պաշտոններում:

2. Ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

3.  Ուսման համար կարող են դիմել`

1)      առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները.

 

2)     արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

4.  Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը` 

1)      անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ.

2)     կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ.

3)     զինգրքույկ /արական սեռի դիմորդների համար/. 

4)     դիմում.  

5)     մերձավոր ազգականների /հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայական, ամուսնու,  ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ/ անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները.

6)     ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր /բնօրինակ և պատճեն/` համաձայն սույն հայտարարության 12-րդ և 13-րդ կետերի.

7)     5 լուսանկար /4-ը` 4 x 6 չափսի, 1-ը՝ 9 x 12 չափսի/.

8)     սոցիալական  քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք` պատճենով.

9)     տեղեկանք բնակության վայրից․

10)    տեղեկանք հաշվառման վայրից /անձնագրային բաժանմունքից/:

5. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ՆԳ նախարարի հրամանով ստեղծված ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:

6. Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր ստուգման ձևի համար դիմորդը ՀՀ ՖՆ գործառնական վարչություն հ/հ 900018005018 հաշվեհամարին վճարում է 1500 դրամ՝ նպատակը դաշտում նշելով քննության վճար: Վճարման անդորագիրը դիմորդը ներկայացնում է քննական թերթիկ ստանալու ժամանակ: Անկախ մրցույթին մասնակցելուց և արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում: Սույն հայտարարության 13-րդ կետով և 14-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության համար նախատեսված վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում իր հայեցողությամբ դիմորդին կարող է ազատել վճարից:

7. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ:  Ստուգման թերթը ստանալու համար դիմորդները   ս/թ օգոստոսի 16-ին պետք է ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր/.

Նշված օրը տեղի կունենա դիմորդների և նրանց ծնողների հանդիպումն ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

8. Ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի հետևյալ երեք ստուգումների հիման վրա.

1)      մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.

2)     հայոց լեզվի իմացության ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.

3)     ֆիզիկական պատրաստականության ստուգում:

9. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների մակարդակը, ռուսաց լեզվի իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը և անձնային որակները /սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային և այլ ոլորտներ/:

10. Դիմորդն իր ցանկությամբ կրթահամալիրում կարող է անցնել միայն մասնագիտական պիտանելիության համապատասխանության և ֆիզիկական պատրաստականության ստուգումները` 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ ներկայացնելով նաև «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու վերաբերյալ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը /բնօրինակը/:

11. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է. 

1) արական սեռի դիմորդների համար՝

    ա.  վազք` 100 մ.

    բ.  վազք` 1000 մ.

    գ.  ձգում պտտաձողի վրա:

2) իգական սեռի դիմորդների համար՝

    ա.  վազք` 100 մ.

    բ.  վազք` 1000 մ.

    գ.  ուժային համալիր վարժություններ:

Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 և բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 23 միավորը:

12. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:   

13. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձևերից դրական միավորներ ստացած հետևյալ դիմորդները՝

1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.

2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված /մահացած/  ոստիկանության ծառայողների /զինծառայողների/ երեխաները:

14. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով /շքանշաններով և մեդալներով/ պարգևատրվածները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.

3) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները: 

15.  Քոլեջի ընդունելության ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ՆԳ նախարարի  հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:

16. Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ ՆԳ նախարարի 05.01.2024թ. 3-Լ հրամանով հաստատված կարգին համապատասխան:

17. Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

18. Հարգելի պատճառով /փաստաթղթերով հաստատված/ ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևը չի ավարտվել:

19.  Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին զրկելու տվյալ և հետագա ստուգումներին մասնակցելու իրավունքից:

20.   Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում են ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձևի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:  

21. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի և կրթահամալիրի միջև կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության  կողմից կատարված ծախսերը, եթե նա՝

1)  առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում  ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

22. Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված  ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`

1)  ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի. 

2)  ազատվել է ոստիկանությունում ծառայությունից`

ա. հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմա-կերպման և համապատասխան պաշտոնում նշանակվելու հնարավորության բացակայության պատճառով.

բ. հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:                                

23.  Դիմորդների փաստաթղթերը ընդունվում են՝ հունիսի 03-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

24. Ընդունելության ստուգումները կանցկացվեն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում՝ օգոստոսի 19-ից մինչև 27-ը:

Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով կամ այցելել www.edupolice.am կայք:

 

 

 ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                                                                                          


 

Քոլեջի ընդունելության ֆիզիկական պատրաստականության ստուգման չափորոշիչները 
(համաձայն ՀՀ կառավարության 23.01.2003թ. 175-Ն որոշման)

ա․ արական սեռի դիմորդների համար

Գնահա­տականի

միավոր

Բժշկատարիքային  խմբերը

1-ին խումբ

24 տարեկան և փոքր

2-րդ խումբ

25-29 տարեկան

3-րդ խումբ

30-34 տարեկան

Վազք

100մ

Վազք

1000մ

Ձգում

Պտտա­­  ձողի

վրա

Վազք

100մ

Վազք

1000մ

Ձգում

Պտտա­­  ձողի

վրա

Վազք

100մ

Վազք

1000մ

Ձգում

Պտտա­­  ձողի

վրա

20

13.6

3.45

15

13.8

4.00

14

14.0

4.15

13

19

13.7

3.48

14

13.9

4.03

13

14.1

4.18

12

18

13.8

3.51

13

14.0

4.06

12

14.2

4.21

11

17

13.9

3.54

12

14.1

4.09

11

14.3

4.24

10

16

14.0

3.57

11

14.2

4.12

10

14.4

4.27

9

15

14.1

4.00

-

14.3

4.15

-

14.5

4.30

-

14

14.2

4.03

10

14.4

4.18

9

14.6

4.33

8

13

14.3

4.06

-

14.5

4.21

-

14.7

4.36

-

12

14.4

4.09

9

14.6

4.24

8

14.8

4.39

7

11

14.5

4.12

-

14.7

4.27

-

14.9

4.42

-

10

14.6

4.15

8

14.8

4.30

7

15.0

4.45

6

9

14.7

4.18

-

14.9

4.33

-

15.1

4.48

-

8

14.8

4.21

7

15.0

4.36

6

15.2

4.51

5

7

14.9

4.24

6

15.1

4.39

5

15.3

4.54

4

6

15.0

4.27

5

15.2

4.42

4

15.4

4.57

3

5

15.1

4.30

4

15.3

4.45

3

15.5

5.00

2

4

15.2

4.33

3

15.4

4.48

2

15.6

5.03

1

3

15.3

4.36

2

15.5

4.51

1

15.7

5.06

-

2

15.4

4.39

1

15.6

4.54

-

15.8

5.09

-

1

15.5

4.42

-

15.7

4.57

-

15.9

5.12

-

 

բ․ իգական սեռի դիմորդների համար

Գնահա­տականի

միավոր

Բժշկատարիքային  խմբերը

1-ին խումբ

24 տարեկան և փոքր

2-րդ խումբ

25-29 տարեկան

3-րդ խումբ

30-34 տարեկան

Վազք

100մ

Վազք

1000մ

Ուժային

համալիր վարժ. 

Վազք

100մ

Վազք

1000մ

Ուժային

համալիր վարժ. 

Վազք

60մ

Վազք

1000մ

Ուժային

համալիր վարժ. 

20

17.3

4.30

32

17.8

4.45

30

11.8

5.00

28

19

17.4

4.32

31

17.9

4.48

29

11.9

5.05

27

18

17.5

4.34

30

18.0

4.51

28

12.0

5.10

26

17

17.6

4.36

29

18.1

4.54

27

12.1

5.15

25

16

17.7

4.38

28

18.2

4.57

26

12.2

5.20

24

15

17.8

4.40

27

18.3

5.00

25

12.3

5.25

23

14

17.9

4.42

26

18.4

5.04

24

12.4

5.30

22

13

18.0

4.45

25

18.5

5.08

23

12.5

5.35

21

12

18.1

4.48

24

18.6

5.12

22

12.6

5.40

20

11

18.2

4.51

23

18.7

5.16

21

12.7

5.45

19

10

18.3

4.54

22

18.8

5.20

20

12.8

5.50

18

9

18.4

4.57

21

18.9

5.25

19

12.9

5.55

17

8

18.5

5.00

20

19.0

5.30

18

13.0

6.00

16

7

18.6

5.03

19

19.1

5.33

17

13.1

6.03

15

6

18.7

5.06

18

19.2

5.36

16

13.2

6.06

14

5

18.8

5.09

17

19.3

5.39

15

13.3

6.09

13

4

18.9

5.11

16

19.4

5.42

14

13.4

6.12

12

3

19.0

5.14

15

19.5

5.45

13

13.5

6.15

11

2

19.1

5.17

14

19.6

5.48

12

13.6

6.18

10

1

19.2

5.20

13

19.7

5.51

11

13.7

6.21

9


 

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

Քոլեջի ընդունելության ֆիզիկական պատրաստականության ստուգման

 

Բալ

(դրական)

Ընդհանուր միավոր

20

60 կամ 59

19

58 կամ 57 կամ 56

18

55 կամ 54 կամ 53

17

52 կամ 51 կամ 50

16

49 կամ 48 կամ 47

15

46 կամ 45 կամ 44

14

43 կամ 42 կամ 41

13

40 կամ 39 կամ 38

12

37 կամ 36 կամ 35

11

34 կամ 33 կամ 32

10

31 կամ 30 կամ 29

9

28 կամ 27 կամ 26

8

25 կամ 24 կամ 23

 

 

 

 


 

Անձի մասնագիտական-հոգեբանական որակները և հայոց լեզվի իմացությունը գնահատող թեստային փաթեթի ՆՄՈՒՇ

Քննության արդյունքների և անցկացման կարգի խախտման ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ