Նորություններ
ՎերադառնալԿայացավ օպերատիվ-հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակի հերթական նիստը
2018 թվականի ապրիլի 27-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի օպերատիվ-հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակի 2017-2018 ուսումնական տարվա հինգերորդ նիստը՝ գիտական զեկույցի ձևաչափով:
Գիտական խմբակի նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոսական կազմը, գիտական խմբակի անդամները, կրթահամալիրի գիտական բաժնի ներկայացուցիչը, ինչպես նաև գիտական խմբակի նիստին հրավիրված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական ուսուցման ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորողները:
Գիտական խմբակի անդամները հանդես եկան զեկույցներով՝ «Փորձաքննությունների նշանակման և անցկացման հիմնախնդիրները» թեմայով: Զեկուցման ընթացքում սովորողները անդրադարձան իրենց կողմից ընտրված թեմաների առավել հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, պարզաբանեցին փորձաքննությունների նշանակման և անցկացման առանձնահատկություններին վերաբերող հարցերը և առանձին տեսակների հնարավորությունները: Յուրաքանչյուր զեկույցից հետո զեկուցողին տրվում էին հարցեր, որոնք վերլուծվում և քննարկվում էին ամբիոնի դասախոսների և գիտական խմբակի անդամների կողմից:
Ելույթ ունեցան նաև առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորողները հետևյալ թեմաներով.
- «Դատական փորձաքննությունները որպես ապացույցների ստացման դատավարական եղանակ և ընդհանուր դասակարգումը» - Հակոբյան Մարի,
- «Մոլեկուլային գենետիկական փորձաքննության հնարավորությունները» - Ալոյան Տիրուհի,
- «Կրիմինալիստիկական հաշվառումներում եղած տեղեկությունները որպես փորձագիտական հետազոտման օբյեկտ» - Սինդոյան Մաքսիմ,
- «Սննդախոհարարական փորձաքննության տեսակներն ու դրանցով լուծվող հարցերը» - Նավասարդյան Նինա:
Քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական ուսուցման ֆակուլտետի 2-րդ կուրսի սովորողները ելույթ ունեցան հետևյալ թեմաներով.
- «Դատաապրանքագիտական փորձաքննության հնարավորությունները» - Սանթրոսյան Ռոզա,
- «Համեմատական հետազոտությունների համար նմուշների ստացման տեխնոլոգիան» -Սարոյան Լիաննա:
Յուրաքանչյուր զեկույցից հետո զեկուցողին տրվում էին հարցեր, որոնք վերլուծվում և քննարկվում էին ամբիոնի դասախոսների և գիտական խմբակի անդամների կողմից: