ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն

 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

  

1.ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնը (այսուհետ՝ ուսումնական կենտրոն) իրականացնում է նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկան» որակավորմամբ ուսուցում: Ուսման տեւողությունը 3 ամիս է: Շրջանավարտներին շնորհվում է ոստիկանության կրտսեր խմբի կոչումներ, եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների կրտսեր խմբի պաշտոններում: 

2. ՈՒսումնական կենտրոնում ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

3. Ուսման համար կարող են դիմել`

1) առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, ովքեր իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները.

2) արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

4.Դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ` անձնագիր կամ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից ժամանակավորապես տրված՝ անձը /ինքնությունը/ հաստատող փաստաթուղթ.

2)կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ.

3)զինգրքույկ/արական սեռի դիմորդների համար/.

4դիմում. 
5) մերձավոր ազգականների /հայր, մայր, քույր, եղբայր, ամուսնացած լինելու դեպքում` կնոջ կամ ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ/ անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները.

6) ընդհանուր մրցույթում արտոնություններից օգտվելու իրավունք վերապահող փաստաթղթեր /բնօրինակ և պատճեն/` համաձայն սույն հայտարարության 13-րդ և 14-րդ կետերի.

7) 5 լուսանկար /4-ը` 4x6սմ չափսի, 1-ը՝ 9x12սմ չափսի/.

8) սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք` պատճենով.
9) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից:

5. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:

6. Մանդատային հանձնաժողովի կողմից ընտրության անցկացումից հետո դիմորդներին տրվում է ստուգման թերթ: Ստուգման թերթը ստանալու համար դիմորդները նշված ժամկետում պետք է ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր/:

Նշված ժամին տեղի կունենա դիմորդների և նրանց ծնողների հանդիպումն ընդունող հանձնաժողովի անդամների հետ:

7. Ուսումնական կենտրոնում ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով` համապատասխան բարդության աստիճանի հետևյալ ստուգումների հիման վրա.

1) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում /թեստավորում համակարգչի միջոցով/.

2) ֆիզիկական պատրաստականության ստուգում:

8. Մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումն իրականացվում է թեստային փաթեթի միջոցով, որով ուսումնասիրվում են դիմորդի մտավոր ունակությունները` ընդհանուր գիտելիքների մակարդակը, ռուսաց լեզվի իմացությունը, համակարգչային տարրական գիտելիքների առկայությունը և անձնային որակները /սոցիալական վարքի առանձնահատկությունները, դրդապատճառային և այլ ոլորտներ/:

9. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իր մեջ ներառում է. 

1) արական սեռի դիմորդների համար՝

ա) վազք` 100 մ,

բ) վազք` 1000 մ,

գ) ձգում պտտաձողի վրա:

2) իգական սեռի դիմորդների համար՝

ա) վազք` 100 մ,

բ) վազք` 1000 մ,

գ) ուժային համալիր վարժություններ: 

Ֆիզիկական պատրաստականության յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 20 միավորային համակարգով, դրական են համարվում 8 և բարձր միավորները: Ֆիզիկական պատրաստականության ստուգման համար անցողիկ է համարվում գումարային 23 միավորը:

10. Մրցույթում հավասար միավորներ ունենալու դեպքում հաշվի է առնվում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականը:

11. Մրցույթից դուրս ընդունվում են ստուգման ձևերից դրական միավորներ ստացած հետևյալ դիմորդները՝

1) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված /մահացած/ ազատամարտիկների և զինծառայողների երեխաները.

2) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված /մահացած/ ոստիկանության ծառայողների /զինծառայողների/ երեխաները:

12. Հավասար միավորների դեպքում մրցույթում առավելության իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով /շքանշաններով և մեդալներով/ պարգևատրվածները.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծառայողների երեխաները.
3) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

4) իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած ոստիկանության ծառայողների երեխաները:

13. Ուսումնական կենտրոնի ընդունելության ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում են ընդունող հանձնաժողով:

14. Ընդունելությունն իրականացվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կանոնադրությամբ և ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանով հաստատված կարգերին համապատասխան:

15. Դիմորդն ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար նախապես յուրաքանչյուր ստուգման ձևի համար վճարում է 1500-ական դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և արդյունքից` վճարած գումարը չի վերադարձվում: Սույն հայտարարության 13-րդ կետով և 14-րդ կետի 2-4 ենթակետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության վճարից: Մանդատային հանձնաժողովն առանձին դեպքերում քաղաքացիներին կարող է ազատել վճարից:

16.Անհարգելի պատճառով ստուգմանը չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդները զրկվում են ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

17.Հարգելի պատճառով /փաստաթղթերով հաստատված/ ստուգմանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևը չի ավարտվել:

18. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման ընթացքը խանգարող դիմորդին զրկել հետագա ընդունելությանը մասնակցելու իրավունքից:

19. Ստուգումների արդյունքները դիմորդին հայտնվում են ստուգման օրը: Դիմորդն իրավունք ունի ստուգման թեստային ձևի արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին` գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

Բողոքարկված աշխատանքի վերագնահատման անհամաձայնության դեպքում 24 ժամվա ընթացքում դիմորդը կարող է դիմել ընդունող հանձնաժողովին` անկախ փորձագետ հրավիրելու համար:

20. Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի՝ սովորողի և կրթահամալիրի միջև կնքվում է պայմանագիր, որով սովորողը պարտավոր է փոխհատուցել ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

3)կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4)անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

21. Սովորողը չի հատուցում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`

1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի. 

2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է`

2.1) հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ. 

2.2) հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

22.Ուսումնական կենտրոնի դիմորդները իրենց փաստաթղթերն պետք Է  ներկայացնեն  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, Պետական պահպանության գլխավոր վարչություն և մարզային վարչություն:

23. Ընդունելության ստուգումները կանցկացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում.

Հասցեն` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29:

Տեղեկությունների համար զանգահարել 010-77-80-33 հեռախոսահամարով:

 


ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի   

 ընդունելության քննությունների

 ֆիզիկական պատրաստականության առարկայի տղամարդկանց

ստուգարքային չափորոշիչների համաձայն

ՀՀ Կառավարության 09.03.2017թ. թիվ 224-Ն որոշման

 

Գնահա­տականի

միավոր

Բժշկատարիքային  խմբերը

1-ին խումբ

24 տարեկան և փոքր

2-րդ խումբ

25-29 տարեկան

3-րդ խումբ

30-34 տարեկան

Վազք

100մ

Վազք

1000մ

Ձգում

Պտտա­­  ձողի

վրա

Վազք

100մ

Վազք

1000մ

Ձգում

Պտտա­­  ձողի

վրա

Վազք

100մ

Վազք

1000մ

Ձգում

Պտտա­­  ձողի

վրա

20

13.6

3.45

15

13.8

4.00

14

14.0

4.15

13

19

13.7

3.48

14

13.9

4.03

13

14.1

4.18

12

18

13.8

3.51

13

14.0

4.06

12

14.2

4.21

11

17

13.9

3.54

12

14.1

4.09

11

14.3

4.24

10

16

14.0

3.57

11

14.2

4.12

10

14.4

4.27

9

15

14.1

4.00

-

14.3

4.15

-

14.5

4.30

-

14

14.2

4.03

10

14.4

4.18

9

14.6

4.33

8

13

14.3

4.06

-

14.5

4.21

-

14.7

4.36

-

12

14.4

4.09

9

14.6

4.24

8

14.8

4.39

7

11

14.5

4.12

-

14.7

4.27

-

14.9

4.42

-

10

14.6

4.15

8

14.8

4.30

7

15.0

4.45

6

9

14.7

4.18

-

14.9

4.33

-

15.1

4.48

-

8

14.8

4.21

7

15.0

4.36

6

15.2

4.51

5

7

14.9

4.24

6

15.1

4.39

5

15.3

4.54

4

6

15.0

4.27

5

15.2

4.42

4

15.4

4.57

3

5

15.1

4.30

4

15.3

4.45

3

15.5

5.00

2

4

15.2

4.33

3

15.4

4.48

2

15.6

5.03

1

3

15.3

4.36

2

15.5

4.51

1

15.7

5.06

-

2

15.4

4.39

1

15.6

4.54

-

15.8

5.09

-

1

15.5

4.42

-

15.7

4.57

-

15.9

5.12

-

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի      

 ընդունելության քննությունների

 ֆիզիկական պատրաստականության առարկայի կանանց

ստուգարքային չափորոշիչների համաձայն

ՀՀ Կառավարության 09.03.2017թ. թիվ 224-Ն որոշման

 

Գնահա­տականի

միավոր

Բժշկատարիքային  խմբերը

1-ին խումբ

24 տարեկան և փոքր

2-րդ խումբ

25-29 տարեկան

3-րդ խումբ

30-34 տարեկան

Վազք

100մ

Վազք

1000մ

Ուժային

համալիր վարժ. 

Վազք

100մ

Վազք

1000մ

Ուժային

համալիր վարժ. 

Վազք

60մ

Վազք

1000մ

Ուժային

համալիր վարժ. 

20

17.3

4.30

32

17.8

4.45

30

11.8

5.00

28

19

17.4

4.32

31

17.9

4.48

29

11.9

5.05

27

18

17.5

4.34

30

18.0

4.51

28

12.0

5.10

26

17

17.6

4.36

29

18.1

4.54

27

12.1

5.15

25

16

17.7

4.38

28

18.2

4.57

26

12.2

5.20

24

15

17.8

4.40

27

18.3

5.00

25

12.3

5.25

23

14

17.9

4.42

26

18.4

5.04

24

12.4

5.30

22

13

18.0

4.45

25

18.5

5.08

23

12.5

5.35

21

12

18.1

4.48

24

18.6

5.12

22

12.6

5.40

20

11

18.2

4.51

23

18.7

5.16

21

12.7

5.45

19

10

18.3

4.54

22

18.8

5.20

20

12.8

5.50

18

9

18.4

4.57

21

18.9

5.25

19

12.9

5.55

17

8

18.5

5.00

20

19.0

5.30

18

13.0

6.00

16

7

18.6

5.03

19

19.1

5.33

17

13.1

6.03

15

6

18.7

5.06

18

19.2

5.36

16

13.2

6.06

14

5

18.8

5.09

17

19.3

5.39

15

13.3

6.09

13

4

18.9

5.11

16

19.4

5.42

14

13.4

6.12

12

3

19.0

5.14

15

19.5

5.45

13

13.5

6.15

11

2

19.1

5.17

14

19.6

5.48

12

13.6

6.18

10

1

19.2

5.20

13

19.7

5.51

11

13.7

6.21

9

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի ընդունելության քննությունների ֆիզիկական պատրաստականության առարկայի

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

 

Բալ

(դրական)

Ընդհանուր միավոր

20

60 կամ 59

19

58 կամ 57 կամ 56

18

55 կամ 54 կամ 53

17

52 կամ 51 կամ 50

16

49 կամ 48 կամ 47

15

46 կամ 45 կամ 44

14

43 կամ 42 կամ 41

13

40 կամ 39 կամ 38

12

37 կամ 36 կամ 35

11

34 կամ 33 կամ 32

10

31 կամ 30 կամ 29

9

28 կամ 27 կամ 26

8

25 կամ 24 կամ 23

  


 

Անձի մասնագիտական-հոգեբանական որակները և հայոց լեզվի իմացությունը գնահատող թեստային փաթեթի ՆՄՈՒՇ

Քննության արդյունքների և անցկացման կարգի խախտման ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ