Հաճախ տրվող հարցեր

1.Ինչպե՞ս կարող ենք ընդունվել ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա և քոլեջ:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ  այստեղ:

 

2.Ի՞նչ քննություններ են հանձնում վճարովի ուսուցման դիմորդները:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցում ընդուվելու համար դիմորդները քննություններ են  հանձնում մրցութային երկու առարկաներից` հայոց լեզու (թելադրություն),  հայոց պատմություն (թեստ) կամ դիմորդն իր ցանկությամբ կարող է հանձնել միայն «Հայոց լեզու» առարկայի քննությունը` ներկայացնելով նաև «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությունը հանձնելու վերաբերյալ «Գնահատման եւ թեuտավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված վկայագիրը (բնօրինակը): Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

3.Հնարավո՞ր է այլ բուհից տեղափոխվել ոստիկանության կրթահամալիր:

 

Այլ բուհից ՀՀ ոստիկանության կրթահամալիր տեղափոխությունը իրականացվում է  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 11.02.2015թ. թիվ 2 նիստում հաստատված ՀՀ ոստիկանության կրթահամալիրից սովորողների ազատման, ուսումնառության ընդհատման, վերականգնման և տեղափոխման կարգի 6-րդ կետի համաձայն:

 

4.Արդյո՞ք այլ պետության քաղաքացին կարող է ընդունվել ոստիկանության կրթահամալիր:

 Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին»  ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի ՀՀ ոստիկանության կրթահամալիր անվճար ուսուցմաբ սովորելու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները:

 

5.Որքա՞ն է կազմում վճարովի ուսուցման վարձավճարը:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության  ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման բակալավրիատի տարեկան ուսման վարձավճարը 500.000 դրամ է:

 

6.Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա կամ քոլեջ դիմելու համար:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ  այստեղ:

 

7.Ո՞վ կարող է դիմել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիաքոլեջ կամ ուսումնական կենտրոն։

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա, քոլեջ կամ ուսումնական կենտրոն ուսման համար կարող են դիմել`

1)     առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան եւ 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները.

2)    արական սեռի այն քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

Վերը նշված սահմանափակումները չեն գործում վճարովի ուսուցման դիմորդների համար։

 

8.Արդյո՞ք կրթահամալիրի մագիստրատուրա կարող են դիմել  իրավագիտության բակալավրի աստիճան չունեցող անձինք:

 Ոստիկանության կրթահամալիրի մագիստրատուրա կարող են դիմել միայն իրավագիտության բակալավրի աստիճան (պետական նմուշի դիպլոմ) ունեցող անձինք: Մագիստրատուրայի ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

9.Քոլեջը կամ ակադեմիան ավարտելուց հետո շրջանավարտները նշանակվու՞մ են պաշտոնի։

 Ակադեմիայի (բացառությամբ վճարովի ուսուցման շրջանավարտների) և քոլեջի շրջանավարտներին շնորհվում է «ոստիկանության լեյտենանտ» կոչում։ Ակադեմիայի շրջանավարտները նշանակվում են ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների միջին խմբի պաշտոններում, իսկ քոլեջի շրջանավարտները՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների տեսուչի պաշտոններում:

«Ոստիկանությունում ծառայության մասին»  ՀՀ օրենքի  համաձայն՝  վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները  առաջնահերթության կարգով կարող են նշանակվել ոստիկանության միջին խմբի պաշտոններում:

 

10.Որքա՞ն է սովորողի կրթաթոշակը:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի ուսուցումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում /անվճար/: Սովորողները համարվում են ՀՀ ոստիկանության ծառայողներ, եւ նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

 

11.Արդյո՞ք ՀՀ ոստիկանության կրթահամալիրն ունի հեռակա ուսուցման ֆակուլտետ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում առկա է հեռակա ուսուցման ֆակուլտետը, որը նախատեսված է միայն ՀՀ ոստիկանության ծառայողների համար: