ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ
Հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ուսուցման և վերապատրաստման մրցույթի երրորդ փուլը (հարցազրույց): Հարցազրույցի փուլ են անցել ընդունելության նախորդ երկու փուլերում դրական միավորներ հավաքած դիմորդները:
Հարցազրույցը զուգահեռաբար իրականացվում է ընդունող հանձնաժողովի կողմից ձևավորված հինգ առանձին հանձնաժողովների միջոցով, որոնցից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված է մեկական ներկայացուցիչ՝ ՀՀ ոստիկանությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, հասարակական կազմակերպություններից, միջազգային գործընկեր կազմակերպությունից, պարեկային ծառայությունից և մեկ հոգեբան:
Հանձնաժողովը նախապես հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների հոգեբանական կայունությունն ու ինքնատիրապետումը, հաղորդակցության կարողությունները, արդյունքում՝ ընդհանրական պատկերացում է կազմվում դիմորդի արժեհամակարգի մասին։
Հաջողություն ենք մաղթում դիմորդներին: